Զարգացման Ասիական բանկը (АБР) հաստատել է Հայաստանին 49 մլն դոլար վարկի և տեխնիկական աջակցման 900 հազ. դոլարի չափով գրանտի տրամադրումը: Գրանտը կտրամադրվի «ջրամատակարարման և ճանապարհաշինության ոլորտներում կայունության ապահովման» համար:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ միջոցները ՀՀ կառավարությանը կտրամադրվեն ներքին կառուցվածքների կայունության ապահովման ծրագրի շրջանակներում:
Չնայած իրականացվող բարեփոխումներին, ջրամատակարարման ոլորտի գրեթե 50%-ը կարիք ունի մոդեռնիզացման, իսկ շատ գյուղեր մաքուր ջուր ընդհանրապես չի հասնում: Վարկը կտրամադրվի երկու տրանշով: Առաջին մասը՝ 20 մլն. դոլարը, կփոխանցվի անմիջապես, իսկ երբ վարկը դառնա արդյունավետ կփոխանցվի նաև մյուս մասը: