«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ռազմական խմբավորումը (ԻԼԻՊ) 55 րոպե տևողությամբ քարոզչական տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում են խորամանկորեն խմբագրված ռազմի տեսարաններ, սակայն ամենահետաքրքիրը վերջին րոպեներին երևացող անգլախոս դիմակավոր զինյալն է:

«Մենք ռազմական բազայի 17-րդ բաժնում ենք, որը գտնվում է Ռաքքայից դուրս, և մենք այստեղ ենք Բաշար ալ-Ասադի զինվորների հետ, ովքեր փորում են իրենց սեփական գերեզմանը: Սա է ավարտը»,-ասում է զինյալը:

Ցուցադրվող տեսարանում «Flames of War» (Պատերազմի կրակ) տեսանյութի վերջին րոպեներն են, որոնք ամբողջությամբ անգլերենով է և նախատեսված է արևմտյան լսարանի համար:

Զինյալի խոսքից հետո զինվորներից մեկը դատապարտում է Ասադի ռեժիմը, որից հետո անգլախոս զինյալը գնդակահարում է զինվորների խմբին:

Նշենք նաև, որ ամերիկացի փորձագետները կատարում են տեսանյութի մանրակրկիտ զննություն այդ մարդանց ինքնությունը պազելու համար:

Հիշեցնենք, որ արդեն «Իսլամական պետություն» խմբավորումը ի ցույց աշխարհի հաշվեհարդար է տեսել Ջեյմս ՖոուլիիԴեվիդ Հեյնսի և Սթիվեն Սոթլոֆֆի հետ: