Պատերազմել Դոնեցկում և Լուգանսկում բացառապես ռազմական մեթոդներով անհնար է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղական հեռուսաալիքներին տրված հարցազրույցի ժամանակ: Նախագահը մասնավորապես ասել է.
«Ոչ ոք չունի որևէ պատրանք. մեզ չի հաջողվի այս քաղաքներ մտցնել մի քանի գումարտակ զինվորական և կարգավորել իրավիճակը: Մեզ ուղղակի թույլ չեն տա դա անել:
Որքան ուկրաինական բանակի առկայությունը այնտեղ շատ լինի, նույնքան էլ կմեծանա ռուսական զորքերի քանակը: Հաղթանակել մենք կարող ենք միայն խաղաղությամբ»:
Ընդ որում՝ նախագահը կարծում է, որ բանակը պետք է ամուր և պատրաստ լինի ամեն ինչի, եթե «հանկարծ խաղաղ պլանը չաշխատի»: Պորոշենկոն նկատել է նաև, որ Դոնբասում իրավիճակը գնալով լավանում է: Նախագահի տվյալներով հարավ-արևելյան շրջաններում ոչնչացվել է զինվորական տեխնիկայի 65%-ը, սակայն այս կորուստները արդեն հաջողվել է վերականգնել: