Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի նախատեսված ասուլիսը չկայացավ, քանի որ ոստիկանների և «Ժառանգություն» կուսակցության անդամների միջև վիճաբանություն սկսվեց:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները փորձում են վրան տեղադրել «Ազատության» հրապարակի հարակից կանաչապատ տարածքում, իսկ ոստիկաններն ամեն կերպ խանգարում են: Այս պահին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուբեն Հակոբյանն Ազատության հրապարակում բանակցություններ են վարում ոստիկանների հետ՝ հրապարակին կից խոտածածկ տարածքում վրան տեղադրելու համար:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դիմել էր քաղաքապետարան՝ մեկական վրան եւ անձրեւանոց տեղադրելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել էր, և փոխարենը թույլատրել են երեք քառոտանի անձրեւանոց տեղադրել: