100 հազար քուրդ է անցել Թուրիայի տարածք երկու օրվա ընթացքում հայտնել է Daily Sabah-ը: Քուրդերը փախչում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հարձակումներից:
Երեք տարի առաջ սկսված Սիրիայի ճգնաժամի ընթացքում սա առաջին ամենամեծ հոսքն է փախստականների: Թուրքիան շաբաթ օրը սահմանի վրա բացել էր հատված փախստականներին ընդունելու համար:
Հայտնի է դարձել, թե քանի փախստական է տեղափոխվել Թուրքիա՝ շաբաթ օրը 45 հազար, իսկ կիրակի՝ 65 հազար քուրդ: