Ամերիկացի գիտնականները հրապարակել են աշխարհի վերջի տեղի ունենալու հերթական ճշգրիտ տարեթիվը: Սակայն այս անգամ փորձագետները հավաստիացնում են, որ իրենց կանխատեսումը հիմնված է մերկ փաստերի վրա և հետևաբար անպայմանորեն տեղի կունենա:
Այսպիսով, մարդկությունը կվերանա 2880 թվականի մարտի 16-ին՝ հսկայական աստերոիդի հետ բախվելու հետևանքով: Ընդհամենը 864 տարի հետո այս տիեզերական մարմինը, որը պտտվում է Արեգակնային համակարգում, կբախվի մեր մոլորակի հետ: Իսկ երբ բախումը տեղի ունենա, պայթյունի հզորությունը կկազմի 45 հազ մեգատոննա տրոտիլ:
Ինչպես հայտնում է informing.ru-ն՝ եթե մոտակա մի քանի հարյուր տարվա ընթացքում մարդկույթունը չսովորի իսկապես պահպանել Երկիր մոլորակը արտաքին վտանգներից, ապա դրանք այնպես կփոփոխեն երկրի կլիման, որ կյանքի վերացումը երկրի երեսից կլինի անխուսափելի: