Ֆեյսբուքում հայտնվել է «Ոչ Լիսկային» էջը, որտեղ դեռ դրված են երկու- երեք նկար: Երկու ժամ առաջ բացված էջը ունի արդեն գրեթե 500 հավանողներ:
Ֆեյսբուքյան ակտիվ հայ հասարակությունը այսպես է դեմ կանգնում Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետ առաջադրվելու կապակցությամբ: «Ոչ Լիսկային» էջի ակտիվիստները իրենց ֆեյսբուքյան պատերին դրել են «Սյունիքում ստորագրահավաք է սկսվում Լիսկայի նշանակման դեմ» հայտարարությունը:
Էջի գլխավոր նկարում կրկին Սուրիկ Խաչատրյանն է, սակայն արդեն կարմիր «խաչ քաշած»: Սյունեցիները հայտարարել են, որ դեմ են Լիսկայի մարզպետ նշանակմանը:
Հիշեցնենք, որ Անկախության տոնը չհարամելու և սյունեցիների տրամադրությունը չփչացնելու համար Սյունիքի մարզպետի նշանակումը հետաձգվել էր:


