Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի գործին, ով ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով, անդրադարձել է ռուսական «Վեդոմոստի» թերթը:
Եվտուշենկոյին պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի հետ կապված խարդախության մեջ մեղադրվում է նաև հայ գրոծարար Լևոն Հայրապետյանը, ով ավելի վաղ էր ձերբակալվել: Թերթը նշում է, որ կատարվել են ապօրինի դրամական փոխանցումներ Հայրապետյանի ենթակա բանկային հաշիվներով:
Ըստ իրավապահների Հայրապետյանի հոնորարը 50 մլն ԱՄՆ դոլար է կազմում, այնինչ ավելի վաղ 500 հազար դոլարի հափշտակմնա մասին էին հայտնում ԶԼՄ-ները: Ընդհանուր գործարքի ծավալը գնահատվում է 5,5 մլրդ դոլար:
Թե՛ Եվտուշենկովը, թե՛ Հայրապետյանն այս գործով անցնող անձինք էին դարձել մեկ այլ գործով, որը հարուցվել էր ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահի որդու՝ գործարար Ուրալ Ռահիմովի դեմ:
Ըստ հետաքննության՝ 2009-ին Ռուսաստանի իշխանական համակարգում մեծ կապեր ունեցող Հայրապետյանի միջնորդությամբ «Սիստեման» օգնել է Ռահիմովին օրինականացնել 7 մլրդ ԱՄՆ դոլարի յուրացումներ: Ըստ աղբյուրի՝ Ռահիմովը Հայրապետյանին ներքաշել է նաև դատական իշխանությունների հետ հարցերը կարգավորելու գործում, երբ նոր-նոր հետաքննություն էր սկսվել այս գործով: