Մանկական «բարի գիշեր երեխաներ» հաղորդման նոր հերոս կդառնա վագրը, հայտարարել է «КЛАСС!» հեռուստաընկերության տնօրենների խոսրհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Միտրոշենկովը:
«Россия 1» հեռուստաալիքի եթերում վագրկը կհայտնվի հոկտեմբերի վերջին՝ հաղորդման 50-ամյա հոբելյանի առթիվ: Սակայն ի տարբերություն մյուս հերոսների վագրը կստեղծվի 3D-անիմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հաղորդման մեջ նոր հերոս մտցնելու մասին խորհուրդ էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Քննարկվել են շատ գաղափարներ, այդ թվում՝ գայլ, կապիկ և ընձուղտ, ինչպես նաև ձի, որոնցից սակայն ընտրությունը կանգնել է վագրիկի վրա:
Միտրոշենկոն հայտնել է նաև, որ երբ վագրիկը ներկայացվի «հանդիսատեսի ուշադրությանը բոլորը կհասկանան, թե այս պատմության հետ ինչ կապ ունի նախագահը»: