«Շանթենց դատավարությունից եմ գալիս. ներսում տեղ չկար ու դրսում տարբեր ծանոթներիս հետ զրուցում էինք, իրավիճակն էինք քննարկում, լսում էինք մեղադրանքներ, որ ինչքան քիչ են ժողովուրդը և այլն...Անկեղծ ասած ավել բան չէի սպասում, դրա համար զարմացած չեմ, ուղղակի ևս մեկ անգամ բախվեցի իրականության ժայռերին, որ ազգը դեռ խոր անտարբերության մեջ է ապրում...»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը և շարունակում.
«Նյարդայնացած հետ էի գալիս երթուղայինով, մեկ էլ մի 2-րդ դասարանցի աղջնակ բարձր դիմեց վարորդին.
-Վարպետ, խնդրում եմ կանգառում արգելակեք...
Վարորդը հավանաբար 1-ին անգամ էր լսում ճիշտ ու մաքուր հայերենով նման նախադասություն, անմիջապես շրջվեցի և տեսա մեծ զարմանք է ապրում, ու հայելու միջոցով անընդհատ ուզում էր աղջնակի դեմքը տեսնել, իսկ սրահում տեսա քմծիծաղներ, զարմանք, չհասկացվածություն....
Բայց ինչու ասեցի սա. ուզում էի կապ տալ Շանթի արածի ու վաղը անկախության այս սերունդի լիարժեք քաղաքացի լինելու մեջ, վստահությունս եմ հայտնում, որ այս սերունդն է Հայաստանը իրական անկախ հռչակելու...Այն սերունդը, որը հարգում է սուրբ մայրենին, այն սերունդն ով «աստանովկում կանգնցրու»-ով չի դիմում(և այլն...), ու այդ սերունդն է, որ հասկանալու է Շանթի ու ընկերների արածը, ու մեզնից ավելի լավ է հասկանալու, թե Մովսեսը վաղվա որ Հայաստանն ի նկատի ուներ...
Էնպես որ հուսահատվելու իրավունք չունենք...
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին....»:
Նշենք նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ընթանում էր «Շանթի գործով» հերթական դատական նիստը, որի ժամանակ փաստաբանները հանդես եկան պաշտպանական ճառերով: Շանթ Հարությունյանի համար դատախազն առաջարկել է 7 տարվա ազատազրկում, իսկ նրա որդի անչափահաս Շահեն Հարությունյանի համար՝ 5: