Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ: Արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերելու տարեկան մինչև 20,000տ խաղող և մինչև 20,000տ պտուղբանջարեղեն: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10,000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ և 4000տ խաղող: Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազ. դրամ միջին աշխատավարձով:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					