«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը կիբերպատերազմ է հայտարարել Anonymous միջազգային հաքերական ցանցը, հայտնում է France 24 ալիքը:
Ալիքին տված բացառիկ հարցազրույցում Anonymous-ի անդամներից մեկը հստակեցրել է, որ իրենք պայքարելու են համացանցում «Իսլամական պետության» քարոզչության դեմ: Anonymous-ը հարձակվելու է իսլամիստներին սատարող մի քանի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կիբերտիրույթների վրա:
Քանի որ ԻՊ-ը պետություն չէ՝ չունի կառավարական կայքեր, նրանք թիրախ են դառնալու սոցիալական ցանցերի իրենց էջերում: Anonymous-ի անդամը նշում է նաև, որ ԱՄՆ-ն «մեղքից» զերծ չէ ներկայիս ստեղծված ճգնաժամի հարցում: