«Ես ուզում եմ պատժվել իմ արարքին համապատասխան»,- հայտարարել է մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը: Նա ժամապահի իր պարտականությունները կատարելու ընթացքում կրակել է ծխարանում նստած իր զինակիցների ուղղությամբ այն բանից հետո, երբ Լյուքս Ստեփանյանը «չկրակողին» հայհոյել է:

Դատարանը որոշեց հետաձգել նիստը և հաջորդ նիստին լսել տուժող կողմերից դեպքի ժամանակ վիրավորված Հրաչյա Սարգսյանին, ով Առաջին ատյանի դատարանում առողջական խնդրի պատճառով չի ներկայացել դատարան: Իսկ նախորդ նիստին ցանկություն էր հայտնել վկայություն տալ:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին:

Մանրամասները՝ ԹԵՐԹ.am-ի տեսանյութում: