Համաձայն համացանցում տարածված տեղեկությունների՝ «Հայ-ռուսական» կազակական միությունը տիրապետում է որոշակի քանակությամբ զենք-զինամթերքի և պարբերաբար իրականացնում է զորավարժություններ: Սակայն միության գլխավոր ատաման, նախագահ Կարապետ Զադոյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները, ասելով, որ նման սխալ տեղեկությունների տարածման մեջ մեղավոր է կա՛մ միության անդամը, որը արել է այս հայտարարությունը, կա՛մ լրագրողները:
«Զենք-զինամթերք մենք չունենք: Մեր կազմակերպության անդամները ծառայում են նաև ՀՀ սահմանապահ զորքերում պայմանագրային հիմունքներով»,- ասում է միության նախագահը և հավելում, որ ամենայն հավանականությամբ սխալը եկել է այստեղից՝ կամ Շիրակի մարզի գլխավոր ատամանն է սխալ արտահայտվել, կամ լրագրողներն են սխալ մեկնաբանել:
Միության անդամները իրենց տիրապետության տակ չունեն զենք-զինամթերք, այլ ուղղակի նրանց անդամների մի մասը պայմանագրային հիմունքներով ծառայում է նաև ՀՀ սահմանապահ զորքերում:
Պրն Զադոյանը նշեց նաև, որ ինքը նույնիսկ զայրացել է սխալ թույլ տված ատամանի վրա: «Մենք ուղղակի կազմակերպություն ենք, որը իրականացնում է որոշակի վարժություններ, իրենց ռազմական գիտելիքները չմոռանալու և անհրաժեշտության դեպքում հայրենիքին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասում է Կարապետ Զադոյանը:
Ճիշտ է, որ ՀՀ ՊՆ-ի հետ «Հայ-ռուսական» կազակական միությունը այժմ լայն բանակցություններ է տանում, որպեսզի ընդլայկնեն իրենց գործունեության շրջանակները: Միության նախագահը հատուկ ընդգծեց, որ իրենց անդամները պատրաստ են ցանկացած պահի ոտքի կանգնել հայրենիքի պաշտպանության համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					