ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է ազատամարտիկ Ռ. Պապիկյանին և գնդապետ Օ. Գասպարյանին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոում եմ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Ռազմիկ Արամի Պապիկյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: