ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել է գրեթե 300 մարդ, որոնք շարունակում են բողոքը հարկային նոր օրենքի դեմ: Տարբեր տոնավաճառների աշխատակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում և պահանջում են մեկ բան. ավելի չծանրացնել առանց այդ էլ մեծ հարկային բեռը:
Մարդիկ փակել էին փողոցը և պահանջում էին արդարություն: Ոստիկանների պահանջին՝ ազատել փողոցն ու չխանգերել երթևեկությանը ցուցարարները չենթարկվեցին: Սակայն, շուտով ժամանեցին նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնց կարգադրությամբ ոստիկաններին քաղաքացիներին հեռացրեցին փողոցից:
Ցուցարարների կողմից նաև փորձ ձեռնարկվեց փակել Նալբանդյան փողոցը, որը սակայն չհաջողվեց: Մարդիկ շարունակում են իրենց բողոքը և պահանջում ՀՀ վարչապետից սպառիչ պատասխան:
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ վարչապետն իջավ և զրուցեց ցուցարարների հետ: Վարչապետը խնդրի բոլոր կողմերն ավելի լավ հասկանալու համար առաջարկել կազմել պատվիրակություն և բարձրանալ կառավարության շենք: