Սթարբաքս սրճարանների ցանցը սկսել է վաճառել գարեջրի համով սուրճ, հայտնում է Դեյլի Մեյլը: Ըմպելիքը կարելի է ձեռք բերել Օհայոյում եվ Ֆլորիդայում գտնվող ընկերության սրճարաններից: Խմիչքի բաղադրության մեջ մտնում են սուրճը, հարած սերուցքը, կարամելը եվ հատուկ սիրոպ, որն ըմպելիքին գարեջրի համ է տալիս:
Հարկ է նշել, որ ըմպելիքը չի պարունակում ալկոհոլ: Եթե այն դուր գա հաճախորդներին, ապա կսկսեն այն մատուցել սրճարանների ամբողջ ցանցով: Բոլոր հաճախորդներին, ովքեր պատվիրում են այս նորույթը, տրվում են անկետաներ, որտեղ սուրճի սիրահարները գնահատում են ըմպելիքի որակը և մանրամասն նկարագրում իրենց զգացողությունները:
Բացի գարեջրային սուրճից, Սթարբաքսի մենյուում փորձարկման շրջանում են նաև բալի և շագանակի համով ըմպելիքները: