Երգչուհի Լանա Դել Ռեյը հայտարարել է իր երկու համերգների մասին, որոնք տեղի են ունենալու Հոլիվուդ Ֆովերե Սիմիթարի գերեզմանատանը: Երգչուհու ելույթները կկայանան հոկտեմբերի 17-ին և 18-ին:
Սրանք կլինեն երգչուհու առաջին ելույթները այն բանից հետո, երբ նա հիվանդության հետևանքով չեղյալ էր հայտարարել Բի Բի Սի Ռադիո 1-ում և Փարիզի Վիրջին Ռադիոյում կայանալիք համերգները: Ինչ հիվանդությամբ էր տառապում Դել Ռեյը, այդպես էլ անհայտ մնաց:
Իր նոր ձայնասկավառակի լույս ընծայումից առաջ, այս տարվա ընթացքում երգչուհին մի քանի անգամ հանդես է եկել լրատվամիջոցների առջև, պատմելով այն մասին, թե ինչպես է իրեն հմայում մահվան թեման: Գուարդիան թերթին տված հարցազրույցում երգչուհու խոսքերն այն մասին, որ նա հիանում է երիտասարդ հասակում մահացած կամ ինքնասպանություն գործած երաժիշտներով, հիշատակված երաժիշտների հարազատների և հասարակության սուր քննադատությանն է արժանացել: Դրանից հետո Դել Ռեյը ստիպված էր արդարանալ, հայտարարելով, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: