ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել է գրեթե 300 մարդ, որոնք շարունակում են բողոքը հարկային նոր օրենքի դեմ: Տարբեր տոնավաճառների աշխատակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում և պահանջում են մեկ բան. ավելի չծանրացնել առանց այդ էլ մեծ հարկային բեռը:

Մարդիկ փակել էին փողոցը և պահանջում էին արդարություն: Ոստիկանների պահանջին՝ ազատել փողոցն ու չխանգերել երթևեկությանը ցուցարարները չենթարկվեցին: Սակայն, շուտով ժամանեցին նաև  Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնց կարգադրությամբ ոստիկաններին քաղաքացիներին հեռացրեցին փողոցից:

Ավելի մանրամասն՝ news.am-ի տեսանյութում: