Սպիտակ Տանը տեղի ունեցող պրեսս-կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բռնել է ուշագնաց լինող հղի կնոջը: Նախագահը նույնիսկ կատակել է՝ ասելով. «Ես Ձեզ բռնել եմ: Ահա թե ինչ է լինում, երբ ես չափազանց երկար եմ խոսում»: 

Ավելի ուշ ուշագնաց լինող կինը խոստովանել է, որ ինքը շաքարային դիաբետ ունի և շնորհակալություն է հայտնել Օբամային՝ իրեն բռնելու համար: