ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է.
Մենք անհամբեր սպասում ենք այսօր Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Նյուպորտում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: