«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել:

Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: