«Հրապարակ» թերթը գրում է.

«Սև, մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են` նա կարող է հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար: Ինչ վերաբերում է Տերտերյանի պաշտոնանկությանը, ասում են` պատճառը համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում հայտնաբերված չարաշահումներն են:

Խոսքը, մասնավորապես, «ատկատների» ու բյուջեի գումարները յուրայինների միջոցով վերաբաշխելու մասին է: Ըստ երևույթին, առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ կգան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: