«Հրապարակ» թերթը գրում է.
«Քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակներում ՔԿՎ պետի պաշտոնից ազատվեց Հայկ Հարությունյանը, և նշանակվեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Այս նշանակումով թմբկահարվում էր ոլորտում բարեփոխումների մեկնարկը: Բայց Օսիկյանի մուտքը համակարգ սկսվեց անհաջողություններով: Նախ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը, ապա երկու օր առաջ հերթական անգամ ընդվզեցին ցմահ դատապարտյալները՝ 40 հոգով հացադուլ սկսելով: Վերջիններս հերթական բաց նամակն ուղղեցին Սերժ Սարգսյանին:
Դատապարտյալներն իրենց նամակում ընդգծում են, որ տարբեր պաշտոնյաներ իրենց հետ հանդիպման ժամանակ շեշտում են, որ նախագահից ցուցում պիտի լինի, որից հետո կարող են իրենց բարձրացրած հարցին ընթացք տալ: «Մեծարգո պարոն նախագահ, մենք` ցմահ ազատազրկման դատապարտվածներս, ծայրահեղ հուսահատությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ: Հայցում ենք Ձեր բարեհոգի ներողամտությունը, որ ստիպված ենք խլել Ձեր թանկագին ժամանակից մի քանի րոպե և Ձեր ուշադրությունը հրավիրել 1992թ.-ից սկսված և տարիներ շարունակ օրենքներն անտեսելու և չկատարելու հետևանքով առաջացած ու խորացած խնդիրների չլուծված լինելու հանգամանքին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: