Լոս-Անջելեսում դատապարտվել է «Հայկական ուժ» խմբավորման դեմ հարուցված երկու սենսացիոն գործերով գործող անձանցից ևս մեկը: Այս գործերը հարուցվել էին դեռևս 2011թ.-ին և ընդհանուր առմամբ ընդգրկում էին 90 մեղադրյալի:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեղադրյալներից դատապարտված չեն միայն երկուսը կամ երեքը: «Հայկական ուժ» խմբավորումը ընդգրկում է մոտ 250 հազ. լիիրավ անդամ և հարյուրավոր հետևորդներ: Նրանք կազմավորվել են դեռևս 1980-ական թթ.:
Ինչպես բոլոր նմանատիպ խմբավորումները, սկզբնական շրջանում այն նախատեսված է եղել օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու համար, իսկ այնուհետև ձևափոխվել է՝ դառնալով հանցագործ խմբավորում, որոնք զբաղվում էին ամեն ինչով՝ մարդասպանությունից և խարդախություններից մինչև բանկերի թալանում:
Խմբավորման 36-ամյա անդամ՝ Արամ Շարոպետրոսյանը («Ձի» մականունով), ապրիլին մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրության և շորթման հոդվածներով: Իսկ այժմ՝ լոս-անջելեսյան դատարանը նրան դատապարտել է 16 տարի ազատազրկման: