KTVA հեռուստաընկերության հաղորդավարուհի Շարլո Գրինը (Charlo Green) գիտի, թե ինչպես պետք է հեռանալ աշխատանքից: Հաղորդավարուհին՝ լինելով Ալյասկայում մարիխուանայի օրինականացմանը կողմ անձ, եթերի ժամանակ հայտարարել է. «Դե, ինչ վերաբերվում է այս աշխատանքին, այնպես չէ, որ ես ընտրություն ունեմ: Բայց...թքած, ես հեռանում եմ»: 

Նա նաև ուղիղ եթերով հայտնել է, որ հանդիսանում է  «Alaska Cannabis Club» կազմակերպության սեփականատեր, որը միմյանց է կապում մարդկանց, ովքեր մարիխուանա օգտագործելու օրինական թույլտվություն ունեն և իրենց գնորդներին: Շարլոյի ելույթից հետո հեռուստաընկերությունը արդեն մի քանի անգամ ներողություն է հայցել նրա նման պահվածքի համար: 

Տեսանյութը այս ընթացքում հասցրել է Youtube-ում ունենալ բազմաթիվ դիտումներ և մեծ տարածում է ստացել ամբողջ համացանցում: