Երեք օր առաջ ձերբակալվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Արթուրը՝ Չոփ մականունով: Այս մասին հայտնել է «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Վերը նշված Արթուրը, կամ նույն ինքը Չոփը, աղանդավորական հողի վրա գումարաշորթությամբ է զբաղվել:
«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահի խոսքով. «Գորիս» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ահաբեկել ու այդ ճանապարհով հազարավոր դոլարներ է շորթել «Պենտեկոստե» աղանդի նախկին հետևորդից մեկին: Սպառնացել է, թե՝ մեքսիկ ընկերներ ունեմ, աղջկադ մանկապարտեզից կտանեն ու կսպանեն: Ու նույնիսկ երեխային տանելու փորձ է նկատել մայրը: Նա հենց ինքն է դիմել մեզ»:
Արթուրից առգրաված հեռախոսի զանգերի ստուգումից հետո հանցանքը հիմնավորվել է: Դեպքից անմիջապես հետո «Պենտեկոստե» աղանդի ղեկավարները փորձել են հանդիպել իրեն, նախկինում նրանք սպառնացել են վնասել իր ընտանիքին:


