Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան էջում գրել է իր մասնակցությամբ նոր՝ «Սուպեր Մամա» կինոկատակերգության մասին՝ զուգահեռաբար ներկայացնելով ֆիլմի թրեյլերը։
Կինոկատակերգության ռեժիսորներն են՝ Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, իսկ պրոդյուսերը՝ ինքը, Հայկ Մարությանը։
«Սիրելի´ հայրենակիցներ, մեկ տարվա մանրակրկիտ աշխատանքներից հետո ես և մեր թիմը ձեզ ենք ներկայացնում նոր կինոկատակերգություն՝ «Սուպեր Մամա»։ Այն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին էին և ջանք չեն խնայել, որ արդյունքում ստացվի որակյալ ֆիլմ»,- գրել է նա։
Կարգին Հայկոն, Գարիկը «Սուպեր Մամա» նոր կինոկատակերգության դերերում (տեսանյութ)
