«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ:

Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել:

Նախարարի այցը, թերևս, կարելի է հուսադրող համարել: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: