Այսօր՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Հիշեցնենք նաև, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ․ հունիսի 1-ին սպանվեց 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը։ Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը միայն վերջերս է ստացել քրեական գործի բոլոր նյութերը և բացահայտել նոր, ուշագրավ հանգամանքներ։