«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը և էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ և հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական և տրանսպորտային միջոցներով: Համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: