«Ժամանակ» թերթը գրում է.
«Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը համաձայնեցված են. «Ժամանակին» ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում առկա խնդիրներին:
Նա նշեց, որ եվրասիական երկրների միջև Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցում խնդիրներ և տարաձայնություններ չկան: Ըստ նրա՝ ՄՄ-ին միանալու տեխնոլոգիաներն արդեն համաձայնեցված են, և ոչ մի խոչընդոտ չկա: «Հայաստանի համար ևս ըստ էության, այդ պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չկան: Եթե ինչ-ինչ հարցեր անսպասելիորեն առաջանան վերջին պահին, չնայած չեմ կարող ենթադրել, թե ինչ հարցերի մասին կարող է խոսք գնալ»,- ասաց Կոլերով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: