«Առավոտը» գրում է.

«Այս օրերին Ջերմուկ քաղաքի հենց կենտրում մեծ թափով ընթանում են շքեղ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները:
Ջերմուկում շուտով բացվելու է աշխարհում հայտնի «Hayatt» բրենդի հյուրանոցը, որի շահագործումն արդեն «դարդերի» մեջ է գցել քաղաքի գործող «թանկարժեք» հանգստյան տների սեփականատերին, որոնք մտավախություն ունեն, թե «Hayatt»-ն իրենցից հաճախորդներ կփախցնի:

Հյուրանոցն ունենալու է SPA կենտրոն, ջրաբուժարան, լողավազաններ, անգամ աղոթատեղի: Այս շենքի նախագծողն է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:

Մանրամասները՝ թերթի համարում: