Գառնիկ Շաբոյանը`«Խոսրովի անտառի» նախկին տնօրեն Սամվել Շաբոյանի եղբայրը ցանկանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն դառնալ: Վերջինս մասնակցում է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթին:
YerevanNews.am-ը զրուցել է Գառնիկ Շաբոյանի հետ և փորձել պարզել, թե ինչու՞ է նա ցանկանում եղբոր գործը շարունակել:
Հիշեցնենք, որ Սամվել Շաբոյանին սպանել են 2009թ վրեժխնդրությունից ելնելով:
-Ինչու՞ որոշեցիք դիմել մրցույթին` անտառի տնօրեն դառնալու համար:
-Ուղղակի ես երկար տարիներ այնտեղ աշխատել եմ` 14 տարուց ավելի: Մրցույթին մասնակցելու նպատականրեից մեկն էլ այն է, որ այնտեղի աշխատանքներն իմ դուրը չեն գալիս: Ով գալիս է այնտեղ, նրանց աշխատանքի ձևը բոլորին դուր չի գալիս: Գալիս են և ազատում եմ աշխատողներին: Ամեն դեպքում մենք այտեղ աշխատել ենք երկար տարիներ, փորձ ունենք, լումա ունենք:
-Իսկ նախկինում ի՞նչ պաշտոն եք ստանձնել անտառում:
-14 տարի շուրջ աշխատել եմ «Խաչաձոր» տեղամասի պետ:
-Ի՞նչ կրթություն ունեք և արդյո՞ք ունեք համապատասխան կրթություն` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
-Իմ կրթությունը բարձրագույն է, ես ավարտել եմ անասնաբուժական ինստիտուտը,այսօրվա գյուղ ակադեմիան, ինձ թվում է դա համապատասխանում է:
-Մրցակիցներից ու՞մ եք ձեզ արժանի համարում և, ըստ ձեզ արդյո՞ք մրցույթն արդար է անցնելու:
- Դե ես ոչինչ չեմ կարող ասել: Բոլորը պայքարում են ես չեմ հասկանում, թե էդքան պայքարում են, որ գան, որ ինչ անեն անտառում: Մենք ամեն ինչը դնենք սարքենք անենք մեկ ուրիշը գա ուզենա վայելի: Էնպես ա դուրս գալիս ոնց, որ մեր աշխատանքը գցեն ջուրը:
-Ի՞նչը ձեզ դուր չի գալիս անտառում:
- Մեր լավ աշխատանքի դրվածքի պատճառով որսագողություն տեղի չի ունենում, որովհետև մենք որսագողներին ճանաչում ենք, նստում ենք իրենց հետ զրուցում և ասում ենք, որ այսպես չի կարելի, դուք իրավունք չունեք մենք այստեղ աշխատում ենք պահպանում ենք: Այնպես չի, որ եկան գնացին որսագողություն արեցին մենք չիմացանք:
- Բայց դուք գիտեք չէ ովքե՞ր են այսօրվա որսագողները և ինչպե՞ս եք պատրաստվում կանխել նրանց:
-Բոլորին էլ ես ճանաչում եմ, ինչպես չեմ ճանաչում: Բոլորին էլ զգուշացնում ենք և ամեն օր էլ հետևում ենք նրանց ամեն մի քայլին:
-Ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին ճանաչու՞մ եք:
- Ինչպես չեմ ճանաչում, վաղուց շատ վաղուց ես իրեն ճանաչում եմ: Ինձ հետ նա չի աշխատել, եղբորս հետ է կարճ ժամանակ աշխատել:
-Իսկ ի՞նչ կասեք իր մասին, որպես անտառի տնօրեն նա լա՞վ է աշխատում և իրեն տեսնու՞մ եք տնօրենի պաշտոնում:
-Կարող է, ինչպես չի կաորղ, ամեն մարդ իր ձևով, իր «ստիլով» աշխատում է: Այդ մարդն էլ իր ձևով է աշխատում: Բայց դե ամեն դեպքում մի քիչ էլ պետք է նվիրված լինեն Խոսրովին, սիրեն, ի միջի այլոց չլինի, դա է պատճառը:
-Այժմ բնապահպանները ակտիվորեն հետևում են Խոսրովի արգելոցին, ի՞նչ հրաբերությունների մեջ եք բնապահպանների հետ.
- Ես բնաապահպանների հետ շփում չեմ ունեցել ընդհանարապես, բայց ես նրանց հարգում եմ նրանց բոլոր քայլերը: Ցավոք սրտի, ինձ բախտ չի վիճակվել նրանց հետ շփվելու, բայց ես ոնց հասկանում եմ նրանք ամեն ձևով պայքարում են բնության համար:
-Ո՞րն է լինելու ձեր առաջին աշխատանքը Խոսրովի արգելոցում` տնօրեն դառնալուց հետո:
- Առաջինը կադրերի համալրում բանիմաց մարդկանցով, մարդիկ, ովքեր հասկանում են բնությունից, կենդանական աշխարհից: Դե, որ ես 14 տարի աշխատել եմ, գիտեմ ինչի կարիք կա անտառում , ոնց կարելի է էդ ամեն ինչը կազմակերպել:
-Իսկ դուք կշարունակեք աշխատել աչգելոցում, եթե Հրաչյա Հովակիմյանը դառնա տնօրեն:
-Ինձ թվումա կաշխատենք, դե դա արդեն ցույց կտա ընթացքը: Ես անտառում մեծ աշխատանքներ եմ կատարել անտառում և պահպանության գծով և այսօր, եթե մեր աշխատանքը չգնահատեն և գցեն ջուրը, դա նրանց կողմից հեշտ չի մարսվի: