ՌԴ գլխավոր դատախազության պահանջով այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մոսկվայի դատարանը կալանքի տակ է առել «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերը, հաղորդում է РИА-Новости կայքը:
ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան հայտարարել է. «Գլխավոր դատախազության կողմից Մոսկվայի Արբիտրաժային դատարան է ներկայցվել հայց, համաձայն որի օտար անօրինական սեփականությունից ունեցվածքի վերականգնման և «Բաշնեֆտ» Նավթային Բաժնետիրական Ընկերություն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի վրա կալանք դնելու մասին»:
Այսպիսով, դատարանը բավարարել է հայցը և կալանքի տակ է առել «АНК Башнефть» ԲԲԸ բաժնետոմսերը: Հայտնի է նաև, որ АФК «Система»-ին պատկանող «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը կալանքի տակ են հայտնվել Ուրալ Ռախիմովի դեմ ուղղված քրեական գործի շրջանակներում: