ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։