«Երևան-Վան» չվերթները իրականցնում են մասնավոր ավիաընկերությունները: Ինչպես հայտնի են, այդ թռիչքներն առևտրային նպատակներ ունեն: Թուրքիան խնդիր չունի մասնավոր կազմակերպությունների հետ, որոնք նման գործողություններ են իրականացնում»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը` ի պատասխան Ադրբեջանում ԶԼՄ-ի հայտնված խոսակցություններին, որոնք կապված են Երևան- Վան թռիչքների իրականացմանը: : Գրում է Apa ադրբեջանական կայքը:

Դեսպանը նշել է, որ Երևան-Վան թռիչքի բացումը որակել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշման փոփոխում, սխալ է: «Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նման կերպ կաջակցել Ադրբեջանին, կփակեր Հայաստանի հետ սահմանները, ինչպես Թուրքիան: Ես ԶԼՄ-ին խնդրում եմ, որ նման տեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ չմոռանան նշել Թուրքիայի կողմից արված դրական քայլերը, ինչպես նաև չշփոթեցնեն հասարակությանը: Անհանգստանալու պատճառ չկա: Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայաստանի հանդեպ մնում է անփոփոխ»,- ասել է դեսպանը: