Հոկտեմբերի 10-ին Երևանում կանցակացվի գյուղական կյանքի փառատոն: Ֆերմերներ և ֆերմերային խմբեր Հայաստանից և արտերկրից տաղավարներում կներկայացնեն իրենց արտադրանքը, բերքի նմուշները, տնային պայմաններում պատրաստած ավանդական սնունդ, ինչպես նաև թարմ և մշակված գյուղատնտեսական արտադրանքի նմուշներ, կներկայացնեն նաև իրենց համայնքների մշակույթը, բնապահպանական մի շարք ծրագրեր, մասնավորապես, գյուղատնտեսական թափոնների վերամշակման և կառավարման վերաբերյալ: