Հանրահայտ «Apple» ընկերության նոր iPhone 6-ի անորակ լինելու և գրպանում ճկվելու լուրերը արդեն քանի օր է ինչ հեղեղել են ամբողջ համացանցը: Բարձրացած ամբողջ աղմուկը ստիպել է ընկերությանը ցուցադրել, թե իրականում ինչպիսի փորձարկումներ է անցնում այս հեռախոսը նախքան շուկա դուրս գալը:

Ինչպես հայտնում է 9to5mac.com-ը՝ «Apple»-ը թույլատրել է լրագրողներին մուտք գործել իր լաբորատորիա և նկարահանել փորձարկումները: Ընկերությունը նաև նշել է, որ դժգոհություն հայտնել են միայն մի քանի գնորդներ, որոնց iPhone 6-երը կա՛մ կփոխարինվեն նորով, կա՛մ կվերանորոգվեն: