Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ: Իգոր Պոպովի (Ռուսաստանի ներկայացուցիչ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ-ի ներկայացուցիչ), Պիեռ Անդրիոնի (Ֆրանսիայի ներկայացուցիչի) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստությունները:
Երկու երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը: Համանախագահները հույս ունեն, որ քննարկումները արդյունավետ կանցնեն և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:
Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ: Նախագահին են հանձնվել Սոչիում և Ուելսում կայացած նախագահների վերջին հանդիպումների մասին հաշվետվությունները, և հաղորդվել փարիզյան հանդիպման նախապատրաստությունների մասին: