Ռուսաստանի Պետդուման արդեն իսկ վավերացրել է ԵՏՄ (Եվրասիական Տնտեսական Միության) պայմանագիրը: Այն մայիսին ստորագրել էին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
Պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ է եղել 226 կողմ ձայն, որի փոխարեն սակայն կողմ են քվեարկել 441 պատգամավոր: Ուշագրավ է նաև, որ պայամանագրի վավերացմանը դեմ չի քվեարկել ոչ ոք, մեկը՝ ձեռնպահ:
Այս փաստաթղթի ստորագրմամբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը անցում կատարեցին ԵՏՄ ինտեգրման հաջորդ փուլին: Հիշեցնենք նաև, որ այն ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում։