Ամերիկյան NBC հեռուստաալիքով ընթացող «The Voice» նախագծի ժյուրիի անդամները ուղղակի ապշել են Մայա Սայքսի (Maiya Sykes) հուզիչ և շատ յուրատեսակ կատարումից: Նա երգում էր Sam Smith’s-ի «Stay With Me» երգը: Նրա կատարման առաջին իսկ հնչյուններից ժյուրիի 4 անդամները պտտվեցին՝ հիանալով նրա եթերային ձայնով: 

Մայան ոչ միայն երգչուհի է. նա ունի ևս 3 մասնագիտություն և սովորել է միջազգային առաջատար համալսարաններում: Մայան ժյուրիի 4 աշխարհահռչակ անդամներից ընտրեց Pharrell Williams-ին: