Ս. թ. սեպտեմբերի 26-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի մահվան մեկ տարին:

Վարպետի մահվան տարելիցի կապակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` Վարպետի շիրիմին կայցելեն և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մտավորականներ, պետական պաշտոնյաներ և նրա արվեստի երկրպագումներ:

Հայազգի մեծանուն դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Այս մեծ հայը նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։