ՀՀ արտգործնախարությունը հրապարակել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, որի ֆեյսբուքյան էջում գրված է.
«Լրատվամիջոցների խնդրանքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցող կողմերի միջև փոխվել է պայմանավորվածությունը՝ նախագծի պայմանագրի չհրապարակման մասին, կից ներկայացնում ենք «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի նախագիծը։
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը կողմերի համաձայնությամբ հնարավոր են փոփոխություններ»։
Հիշեցնենք նաև, որ այն ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում։ Իսկ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ԵՏՄ (Եվրասիական Տնտեսական Միության) պայմանագիրը: