ԵԱՀԿ գործող մանդատի համաձայն սեպտեմբերի 30-ին հայ-ադրբեջանական շփման գծում կանցկացվի հերթական մշտադիտարկումը: Մշտադիտարկումը կանցկացվի Աղդամի շրջանի Սարիջալա գյուղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Շփման գծի ադրբեջանական կողմում մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա օգնական Եվգենի Շարովը:
Իսկ հայկական կողմում մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը: