Shakhtar.com կայքը ներկայցրել է հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ, որը խոսել է «Չերնոմորեց» ուկրաինական ֆուտբոլային ակումբի հետ հանդիպման մասին:
-Հենրիխ, այժմ «Չերնոմորեց» ֆուտբոլային ակումբը 5-րդ տեղում է և 5 միավորով հետ է «Դինամո»-ից: Ինչ ես կարծում կպայքարեն հաղթանակի համար, թե 4-րդ տեղը կզբաղեցնեն: 
-Այո, իրոք: Կարծում եմ, որ «Չերնոմորեց»-ի ֆուտբոլիստները գտնվում են այնպիսի վիճակում, որ մրցաշարի ոչ մի ակումբ չի գտնվում: Նրան քաջ գիտակցում են իրենց ներկայիս իրավիճակը և մնացած խաղերում ամեն ինչ կանեն մաքսիմալ արդյունքների հասնելու համար: Ճիշտ է կայանալիք խաղում մենք թույլ չենք տա, որ նարնք մեզանից միավորներ տանեն, բայց այդ ակումբը լավ ֆուտբոլիստներ ունի և ուժեղ մարզիչ: Եթե նրանք կարող են ավելիին հասնեն, թող հասնեն: Նման մրցակցությունը միայն բարձրացնում է Ուկրաինայի մրցաշարի մակարդակը:
- Համաձայն ես, որ «Չերնոմորեց»-ը առաջին հերթին մարզչական կոլեկտիվ է:
-Այո, Գրիգորչուկը շատ ուժեղ թիմ, է կազմել: Նրքնք լավ ֆուտբոլ են ցուցադրում և լավ արդյունքների հասնում:
-Ձեզ չի վախեցնում նման հաջողություններ ունեցող մրցակիցը:
-Ոչ, չի վեխեցնում: Մենք հասկանում ենք, որ մենք խաղալու ենք ուժեղ մրցակցի դեմ, մեզ համար հեշտ չի լինի: Բայց կարծում եմ, որ մեքն ևս վատ իրավիճակում չենք: Կփորձենք լավ խաղալ, հաղթել և ուրախացնել մեր երկրպագուներին: 
-Օդեսայում նախորդ խաղի ժամանակ «Շախտյոր»-ը 5:1 հաշվով հաղթեց: Այդ խաղը ձեզ համար հեշտ էր:
-Չէի ասի, որ հաղթանակը հեշտ էր: Մեզ շատ օգնեց այն փաստը, որ արագ գոլ խփեցինք, ինչը ստիպեց հակառակորդին դուրս գալ պաշտպանությունից և փորձել հարձակվել: Չնայած խաղն ավարտվեց 5:1 հաշվով, հաղթանակը բավականին դժվար էր, հույս ունեմ, որ այս անգամ հեշտ կլինի: