ԱԺ շենքի դիմաց հավաքվել են տոնավաճառների 100-ից ավելի աշխատակիցներ, որոնք շարունակում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքը: Բոլոր հավաքվածների ակնկալիքը մեկն է. ԱԺ-ից ստանալ պատասխան, որը այդպես էլ չհնչեց կառավարության կողմից: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետ կանչել օրենքը՝ կասեցնել այն:

Հիշեցնենք նաև, որ  կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 25-ին, հավաքվել էին տարբեր տոնավաճառներում առևտուր իրականացնող մարդիկ, որոնց պահանջը նույնն էր ինչ այսօր: