«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը։ Հիշեցնենք, որ Գևորգյանը փետրվար ամսին խոչընդոտել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը երեկ մեր զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նաև նշեց, որ Գևորգյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Հիշեցնենք նաև, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով Վարդան Գևորգյանը համարվում է տուժող։ Նույն կարգավիճակում է եղել նաև 2008թ. մարտի 1-ին և կեղծ ցուցմունքներ է ներկայացրել»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: