«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Գագիկ Ծառուկյանի հավատարիմ «զինվոր» Հրաչյա Ռոստոմյանը Տաշքենդում ուշագրավ հայտարարություններ է արել: Մեծ խումբ մարդկանց ներկայությամբ նա նկարագրել է այն գունավոր ապագան, որն սպասվում է Հայաստանին, երբ ՀՀ նախագահ կընտրվի Գագիկ Ծառուկյանը:
Ընդ որում` ընտրվելու հանգամանքն այլևս որպես կատարված փաստ ներկայացնելով: Սա ունկնդրող մարզիկները լռել են, բայց հետո իրենց միջավայրում քննարկելով Հրաչի ասածը՝ տարակուսանք են հայտնել. «Չափն էլ լավ բան ա»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: