«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Հայաստանի նախագահ դառնալու որևէ ցանկություն չունի, «այսինքն՝ չէ էլի, нет» կոնտեքստում, վերջին շրջանում կտրուկ փոխել է մտադրությունը:
«Ժամանակի» տեղեկություններով՝ նա իրեն հավատարիմ մարդկանց ասել է, որ պատրաստվում է առաջադրվել 2018թ.-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու:
Թեև Ծառուկյանի ցանկությունը միանշանակ չի ընդունվել ԲՀԿ-ականների շրջանում, այն թերևս պատահական չէ: Կարելի է նկատել, որ նրա վրա խաղադրույք են կատարել քաղաքական որոշ ուժեր՝ օրինակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս պահին «Ժառանգությունն» էլ է նույն թիմում: Կառաջադրվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու 2018թ.-ին՝ դեռ հայտնի չէ:
Չի բացառվում, որ 2018թ.-ին Ծառուկյանն ընկալվի որպես ընդդիմության միասնական թեկնածու, անգամ եթե ՀՅԴ-ն չսատարի նրան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: